
ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԻՉ ՍԱԼԵՐ THERMOPLEX®
Շինարարական շուկան այսօր զգում է նոր տեխնոլոգիաներով
արտադրված շինանյութերի պակաս, և այդպիսի նյութերի պահանջարկն անընդհատ
աճում է: Thermoplex®-ն առաջարկում է դրա լուծումը: Thermoplex®-ն
ջերմամեկուսիչ նյութերի նոր սերնդի ներկայացուցիչ է քաղաքացիական և
արդյունաբերական շինարարության մեջ պարսպող կոնստրուկցիաների համար: |
Thermoplex®-ը քիմիապես իներտ, փտման ոչ ենթակա, էկոլոգիապես մաքուր
ջերմապահպանիչ է: Thermoplex® սալերով ջերմամեկուսացումը թույլ է տալիս
ջեռուցման ծախսերը կրճատել մինչև 40%, իսկ օդորակման ծախսերը` մինչև 25%:
Սալերը հեշտությամբ մշակվում են (լավ կտրվում են սովորական դանակի
օգնությամբ) և բավականին հեշտ մոնտաժվում:
Thermoplex® սալերի երկարակեցությունը, հաշվի առնելով շենքերի պարսպող
կոնստրուկցիաներում ջերմաստիճանի և խոնավության ներգործությունը, կազմում է
ավելի քան 50 տարի: Thermoplex® սալերը լայն կիրառություն ունեն հիմքերի և
կառույցների պատվանդանային հարկերի ջերմամեկուսացման մեջ: Դրանք
անփոխարինելի են տաք և հարմարավետ հատակների կառուցման համար:
ՀԱՏԱԿՆԵՐԻ ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ Հատակներն էական դեր ունեն շենքերի ներսում ջերմության պահմանման համար: Առանց ջեռուցման տանը ջերմության կորուստը հատակի միջոցով կարող է կազմել ամբողջ ծավալի 20%-ը: Thermoplex® -ի կիրառումը կարող է այդ խնդրի լուծումը դառնալ: Այն բավականին դիմացկուն ջերմապահպանիչ է: 10 տ / մ2 –ից բարձր ծանրաբեռնվածության դեպքում սալերի դեֆորմացիան կազմում է սալի հաստության 2%-ից քիչ, ինչն էլ թույլ է տալիս այն օգտագործել հատակների կոնստրուկցիաներում`ինչպես պահեստային, այնպես էլ արտադրական տարածքներում: Ուստի ջերմության պահպանման և ջերմության հոսքի ցրման բացակայության պայմաններում նշանակալիորեն նվազում են էներգածախսերը: |
ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
Ակտիվորեն զարգանում է Thermoplex® նյութի օգտագործման ևս մեկ ոլորտ`
խողովակաշարերի (ջրմուղների, ջրառու կառույցների, կոյուղիների համակարգերի
և ջերմագծերի) ջերմամեկուսացումը:
THERMOPLEX®` ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ
Ճանապարհաշինարարության բնագավառում աշխատող մասնագետները հաճախ են բախվում
այնպիսի խնդրի, ինչպիսին է ճանապարհային մակերեսի պաշտպանությունը
ձմեռային փքման և գրունտի նստման ներգործությունից: Նոր սերնդի որակյալ և
դիմացկուն ջերմամեկուսիչ նյութը` Thermoplex® արտամղիչ փրփրեցնող
պոլիստիրոլը կարող է օգնել հաղթահարել նման իրավիճակը:
ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ Thermoplex® -ի և ճակատային սալի հիմքով շինության Ճակատային հատվածի երեսպատումը և ջերմապահպանումն իրագործվում է մեխանիկորեն և (կամ) սոսնձով: Մեխանիկական ամրակումն իրականացվում է ափսեաձև դյուբելներով (խցաբութակներով): Thermoplex® սալի ամրակման համար նախատեսված սոսինձը կարող է լինել ցեմենտային, պոլիուրեթանային, ակրիլային հիմքով, որը չի պարունակում օրգանական լուծիչներ (տոլուոլ, բենզին, կերոսին, ացետոն, ուայթ-սպիրիտ): |
Thermoplex® սալերի սոսնձային բաղադրության հարակցման մեծացման համար կարող է պահանջվել Thermoplex® սալերի լրացուցիչ մեխանիկական մշակում:
ՊԱՏԵՐԻ ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
Շենքի ջերմամեկուսացման հիմնական միջոցառումներից մեկն է արտաքին պատերի
ջերմապահպանությունը, քանի որ, կախված պատերի կոնստրուկցիայից, դրանց
միջոցով կորչում է ջերմության 45%-ը: Thermoplex® -ն օգտագործվում է պատերի
թե’ արտաքին, թե’ ներքին հատվածների ջերմամեկուսացման համար, ինչպես նաև
պատերի կոնստրուկցիայում: Thermoplex® ջերմապահպանիչի օգտագործումը թույլ է
տալիս նվազեցնել շենքերի և կառույցների կրող կոնստրուկցիաների վրա մշտական
ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է հիմնական
շինարարական նյութերի տնտեսմանը:
ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐԻ ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
Ժամանակակից շինարարության հիմնական խնդիրներից մեկը տանիքածածկերի
ջերմամեկուսացման ապահովումն է: Տանիքածածկերի կոնստրուկցիաների օպտիմալ
ստեղծման ժամանակ նույնպես կիրառելի է Thermoplex® ջերմամեկուսիչ նյութը:
Այն օգտագործվում է ինչպես հարթ տանիքների, այնպես էլ մետաղական պրոֆիլավոր
թիթեղներով տանիքածածկերի կոնստրուկցիաներում: Ադ դեպքում ջերմության
պահպանման և ջերմության հոսքի ցրման բացակայության պայմաններում
նշանակալիորեն նվազում են էներգածախսերը: